Արևային վահանակներ

Արևային վահանակը կայանի ամենաերևացող մասն է, բայց ընտրությունը լոգոյով չի որոշվում։ Նշանակություն ունեն վահանակի անվանական հզորությունը, արդյունավետությունը, ջերմաստիճանային վարքը, տարեկան դեգրադացիան և արտադրողի երաշխիքը՝ ձեր տանիքի իրական հնարավորությունների հետ միասին։ Ստորև՝ ինչի վրա նայել ընտրության ժամանակ և ինչ տիպերի միջև է իրական ընտրությունը։

Ինչպես ընտրել արևային վահանակ

Վահանակի ընտրությունը կատարվում է նախագծման փուլում՝ չափագրման տվյալների հիման վրա։ Ստորև այն ցուցանիշներն են, որոնք որոշում են ընտրությունը։

Վահանակների տիպերը

Ո՞ր արտադրողների վահանակներով ենք աշխատում

Կոնկրետ մոդելն ընտրվում է նախագծման փուլում՝ ելնելով տանիքի հնարավորություններից, ձեր սպառումից և բյուջեից։

Քանի տարի է ծառայում արևային վահանակը

Արևային վահանակի շահագործման ժամկետը սովորաբար 25–30 տարի է։ Տարիների ընթացքում արտադրողականությունն աստիճանաբար նվազում է, բայց վահանակը շարունակում է աշխատել։ Ինվերտորի ծառայության ժամկետը սովորաբար ավելի կարճ է, ուստի կայանի շահագործման ընթացքում ինվերտորը կարող է փոխարինման կարիք ունենալ։ Մենք տրամադրում ենք 30 տարվա արտադրողականության երաշխիք և 12 տարվա երաշխիքային սպասարկում։

Որքան տարածք է անհրաժեշտ վահանակների համար

Ժամանակակից վահանակների դեպքում 1 կՎտ հզորության համար սովորաբար անհրաժեշտ է 5–7 քառակուսի մետր օգտագործելի մակերես՝ ներառյալ շարքերի միջև հեռավորությունը։ Ճշգրիտ թիվը որոշվում է չափագրման ժամանակ, քանի որ նշանակություն ունեն տանիքի ուղղվածությունը, թեքությունը և ստվերի առկայությունը։

Վահանակների սպասարկումը

Վահանակները շարժական մասեր չունեն, ուստի սպասարկումը պարզ է՝ պարբերական մաքրում փոշուց, տեսողական զննում և էլեկտրական միացումների ստուգում։ Ձմռանը ձյունը կարող է ժամանակավորապես ծածկել վահանակները, ինչը հաշվի է առնվում տարեկան արտադրության հաշվարկում։ Երաշխիքային ժամանակահատվածում՝ 12 տարի, սպասարկման աշխատանքները կատարվում են անվճար։

Վահանակը կայանի մեկ հանգույցն է. ամբողջ համակարգի մասին կարդացեք արևային կայաններ էջում, ինվերտորի ընտրության մասին՝ արևային ինվերտորներ էջում, իսկ արժեքի մասին՝ արևային կայանի գին էջում։ Անվճար չափագրման համար զանգահարեք +374 98 13 13 11։